Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է օդաչուի դի, որն անհետ կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կործանիչի օդաչու Սերգեյ Ֆադեևը անհետ կորած էր համարվում, նրա հարազատները խոստովանել են, որ միշտ կասկածներ են ունեցել, որ նա կարող է և ողջ լիել: «Մեզ թվում էր, թե նա ծառայում է տիեզերական գաղտնի ջոկատում»,- ասել են նրանք: Այնինչ իրականում նրա ինքնաթիռը խոցվել է Պետերբուրգի մոտ և ընկել ճահիճը: Օդաչուի դին ճահճի մեջ բալզամապատվել է ու մնացել գրեթե անվնաս:

Պահպանված ժետոնով հնարավոր է եղել պարզել նրա ինքնությունն ու գտնել հարազատներին: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերին: Հատկանշական է, որ օդաչուի դին այնքան լավ է պահպանվել, որ նրան կթաղեն սովորական դագաղում, ինչպես վերջերս մահացածին կթաղեին: