Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Քաղաքապետարանն արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորներն արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»: