ԱՄՆ Մոնտանա նահանգի Գլեիշեր ազգային պարկում զբոսաշրջիկների խումը հանդիպել է արջի և փախուստի դիմել: Դեպքի տեսագրությունը հրապարակել է NBC Montana-ն:
Հիդեն լճի մոտ գտնվող զբոսաշրջիկներն արահետում նկատել են արջի ու մոտակայքում գտնվող զբոսաշրջիկների մեկ այլ խմբի և տեսանկարահանել դեպքը:
«Մենք վերևից սկսեցինք գոռալ, որ նույն արահետով արջ է գալիս»,- պատմել է տեսանյութի հեղինակը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը վազում, լսվում են ներկաների ճիչերն ու ծիծաղի ձայներ:
Նշվում է, որ, բարեբախտաբար, արջը որոշել է չհետապնդել զբոսաշրջիկներին և ոչ ոք չի տուժել: