Ամերիկացի բորտուղեկցորդուհի Լինդսի Օ՛ Բրայենն անսպասելիորեն հայտնի է դարձել համացանցում այն բանից հետո, երբ ինքնաթիռում հետաքրքիր մի հնարք է ցուցադրել: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութում նա ոտքերով փակում է ուղեբեռի համար նախատեսված վերին դարակները, գրում է Daily Mail պարբերականը։
Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավի դատարկ սրահում կինը, ուղևորների նստատեղերի հենակների վրա հենվելով, բարձրացնում երկու ոտքերն ու բարձրակրունկ կոշիկներով փակում դարակները։
35-ամյա Լինդսին պարբերականի հետ զրույցում ասել է, որ նախկինում յոգայով է զբաղվել, այդ պատճառով էլ, իր խոսքով, բավականին ամրակազմ է:
«Ես ուզում էի իմանալ` արդյոք կարող եմ կատարել այդ հնարքը»,- նշել է նա և խոստովանել, որ դա իրեն հաջողվել է անել 20 փորձից հետո: