Այսօր ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, «սիրո խոստովանություն» արեց ՀՀ իշխանություններին:

«Անկախ ամեն ինչից, սիրում ենք, սիրելու ենք, կսիրենք, որովհետև դուք բոլորդ արել եք մի բան, որ պետք է կույր լինել չտեսնելու և չզգալու համար»,- ասաց կինը:

Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Հիմա կասեն իր տատիկն է, դրա համար է տենց ասում»:

ԱԺ փոխնախագահը միջադեպին անդրադարձել է նաև Ֆեյսբուքի իր էջում:

«Այսօր շփվեցի ԱԺ-ի մոտ եկած , ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների հետ: Համացանցում ամեն կայք մի վերնագիր է դրել: Մեկը, որ այցելություն ապահովի, մյուսը իրեն բնորոշ մի վատ բան որ ներարկի, մյուսը, որ իր ֆեյքերը տարածելու թեմա ունենան, հազվադեպ նաև դրական բան:
Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ հանդիպումից հետո տուն գնացին` մի մասը բավարարված, մի մասը հույսով, մի մասը սպասելիքով: Որոշների հետ արդեն իսկ կապ է հաստատել իմ գրասենյակը և անհատապես լուծում է փորձում գտնել:
Իսկ որպեսզի ընդհանուր առմամբ պարզ լինի, թե ինչ մթնոլորտում ավարտվեց մեր զրույցը, բավական է դիտել այս կարճ տեսանյութը» ,- գրել է Սիմոնյանը: