Այգեպար կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտացավ մի կին, ով հայտարարեց' գյուղում շինարարական աշխատանքները կատարում են միայն այն մարդկանց, ովքեր իրենց բարեկամն ու ծանոթն են:
Կնոջ խոսքով' ինքն ընտանիքի հետ ապրում է մի սենյակում և օգնության կարիք ունի:
Փաշինյանը, դիմելով իր խորհրդականին, ասաց. «Ռոբերտ, էլի խնամի-ծանոթ-բարեկամո՞վ եք առաջնորդվում»:
Քաղաքացին պնդեց' այլոց օգնում են, իրենց՝ ոչ:
«Ժողովուրդ, լավ էլի, էս խասյաթը չեմ սիրում: Որտեղ դիմացը մի բան արվում ա, շրջապատը բոլորը դառնում են գաղթական: 30 տարի այս ավերակների մեջ ապրել եք, ոչ մի բան, հիմա մի հատ քար շարժվում է, բոլորը դառնում են բողոքավոր: Հեսա իրանց կրիշեքն էլ կպոկենք, որ բոլորդ հանգստանաք»,-զայրացած ասաց վարչապետն ու հեռացավ: