ԱՄՆ-ում կլոնավորվել է Պրժևալսկու ձին, որը սատկել է մոտ 20 տարի առաջ: Ողջ ընթացքում նրա գենը պահվում էր սառցարանում: Կուրտ անունով քուռակը, որը կոչվել է պաթոլոգ, գենետոլոգ Կուրտ Բենիրշկեի անունով, ծնվել է օգոստոսի սկզբին՝ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի կենդանաբանական այգում, հայտնում է Revive & Restore-ը: Սա Պրժևալսկու ձիու առաջին կլոնավորումն է վերջին 17 տարվա ընթացքում, և այն համարվում է գիտական առաջընթաց: Սա հույս է տալիս, որ ապագայում գիտնականները կկարողանան վերականգնել Կարմիր գրքի կենդանիների պոպուլյացիան: