Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր սահմանամերձ Տավուշի մարզ։ Սակայն հանրության ուշադրությունն այս անգամ սևեռվեց ոչ թե այցելության, այլ վարչապետին սպասարկող մեքենայի անսարքության վրա, ինչն ակնհայտ է տեսանյութերում հնչող մեքենայի ճռռոցից։ Համացանցում քննարկման առարկա դարձավ այն հանգամանքը, թե ինչպես կարող է երկրի առաջին դեմքին սպասարող մեքենան լինել անսարք և ունենալ «կալոտկաների» խնդիր։ Մասնավորապես, Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էս գյոզալ, մեր փողով առած ավտոյի տակ չինական գարաժում սարքած կեղծ կալոդկեք դնողը պատասխան է տալու Մերսեդես կոնցեռնի ու պատմության առաջ»։
Սոցցանցերում հանրությունը հետևյալ բնորոշումներ են տալիս մեքենային․ «Մերսեդեսն էլ իր դժգոհությունն էդպես ա արտահայտում», «Նիկոլին էս էլ ա շատ, « ոնց որ մարշրուտնուց իջներ», « արդեն իրա թիմն էլ ա իրան արժանի վերաբերմունք ցույց տալիս», «չուգո՞ւն ա», «բա երկու նոր մեքենա չէի՞ն գնել, թե բա նախկիններ թալան-մեքենաները հնամաշ են»։