«Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը:
Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել:
Շնորհակալություն պարգևած անփոխարինելի րոպեների համար»: