Ավստրալացի տրանսգենդեր տղամարդը, ով նախկինում կին է եղել, երեխա է ունեցել` չնայած նրան, որ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին գրում է Fiji Village-ը:
Կաքի հաղորդմամբ` Քվինսլենդ նահանգի 43-ամյա տրանսգենդեր բնակչի անունը Մայք է, և նա պահպանել է երեխա ունենալու հնարավորությունը սեռափոխությունից հետո:
Նշվում է, որ Մայքը կորոնավիրուսով է վարակվել իր զուգընկերուհուց` Հոլլի Ցվալֆից, հղիության 9-րդ ամսում:
«Նա դարձավ Չինաստանից դուրս առաջին մարդը, ով երեխա է լույս աշխարհ բերել` հիվանդ լինելով կորոնավիրուսով: Բացի դա, նա առաջին մարդն է, ով ծննդաբերության ժամանակ կորոնավիրուսի հետ կապված բժշկական օգնության կարիք չի ունեցել»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ բեղմնավորումը եղել է անանուն դոնորի կողմից: