Լաբորատոր մկների և նեյրոնների եռաչափ մշակումների վրա կատարված փորձերը, ինչպես նաև COVID-19-ից մահացած հիվանդներից մեկի ուսումնասիրությունը թույլ են տվել Յելի համալսարանի ամերիկացի մասնագետներին ենթադրել, որ կորոնավիրուսը կարող է ներգործել հիվանդների ուղեղի բջիջների վրա և բացասաբար ազդել դրանց վրա:
Ստացված տվյալների հիման վրա փորձագետները առաջ են քաշել այն ենթադրությունը, որ COVID-19-ը ի տարբերություն այլ վիրուսների տարբեր կերպով է ազդում նեյրոնների վրա: Այն չի ոչնչացնում դրանք, այլ արգելափակում է թթվածնի հասանելիությունը, ինչը, ի միջի այլոց, հանգեցնում է սինապսների քանակի՝ այսինքն նեյրոնների կապերի արագ նվազման։
Առայժմ գիտնականները հստակ պատասխան չունեն այն հարցին, թե արդյո՞ք սինապսները ամբողջությամբ վերականգնվում են այն բանից հետո, երբ մարմինը հաղթահարում է COVID-19 վիրուսը: Բացի այդ, մասնագետները չգիտեն, թե կորոնավիրուսը գործնականում որքանով է ազդում ուղեղի բջիջների վրա. ստացված տվյալները միայն ցույց են տալիս, որ նման բան հնարավոր է: