Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Instagram սոցկայքում իրենց շներին նվիրված էջ են ստեղծել:
«Փաշինյանների ընտանիքի շները» (Pashinyan family dogs) անունը կրող միկրոբլոգում հրապարակվել են կառավարական առանձնատանն ապրող շների` Քայլոյի, Ամպիկի. Արջուկի, Բոմբորի և Մոլլիի լուսանկարները:
Մարիամ Փաշինյանն իր միկրոբլոգի Stories բաժնում ակտիվորեն գովազդում է նորաստեղծ էջը` հրապարակելով կենդանիների մասնակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ:
Նշենք, որ Քայլոն Թավշյա հեղափոխության խորհրդանիշերից մեկն է, որն առաջին օրից՝ 2018 մարտի 31-ից, Գյումրի քաղաքից միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կազմակերպած բողոքի քայլերթին` քայլելով նախաձեռնության անդամների հետ մինչև Երևան
Համաձայն «Paws» կլինիկայի անասնաբույժ Անայիս Աբեդիի` Քայլոն ծնվել է 2016-2017 թվականներին: Ըստ Աբեդիի, կասկած կա, որ նա գերմանական կուրցխար որսորդական շան խառնուրդ :
Նշենք նաև, որ Բոմբորը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի նվերն է վարչապետ Փաշինյանին: