Մոտ հարյուր հազար ցուցարար երթով շարժվել է Անկախության պողոտայով դեպի Մինսկի կենտրոն, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:
Գործակալության տվյալներով՝ մարդիկ գրավել են բոլոր մայթերն ու ճանապարհահատվածը: Պողոտայի երթևեկությունն արգելափակվել է:
Նշվում է, որ շարասյունը շարժվել է դեպի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր: Ուժայինները չեն միջամտել շարժմանը՝ չնայած գործողությունների մեկնարկին նախորդող ձերբակալություններին:
Միևնույն ժամանակ, Մինսկի կենտրոնում հերթապահություն են իրականացնում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները և զրահամեքենաները:
Բացի այդ, Մինսկի կենտրոնում ցույցերի պատճառով փակվել է մետրոյի 7 կայարան: