Ամեն անգամ կանչում են քննարկման, ասում են պատասխանը կտանք, չպետքա լինի նման ձև։ Մեզ չեն ասի դուրս արի բիզնեսից, ինքս եմ ավտոմատ դուրս գալու: Մեր սպասելիքները դրական են, ուզում ենք՝ իրավիճակը մնա նույնը։ Քանի դեռ կառավարությունը չի բացել նորմալ աշխատատեղեր, քանի դեռ բիզնեսից չհասկացող մարդը դուրս չի եկել բիզնեսից, մենք ժամկետներ չենք կարող նշել։ Այս մասին այսօր հայտատարեց կառավարության դիմաց ակցիա անող քաղաքացիներից մեկը։ Խոսելով ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպման արդյունավետությունից՝ քաղաքացին ասաց, որ երեգ-հինգ հոգանոց խումբը չի կարող դրական պատասխան տալ, նրանք չեն կարող բոլորի անունից համաձայնություն հայտնել։

« Հարկերի բարձրացման դեպքում կոռուպցիան ավելանալու է․ ով ծանոթ ունի տաբատը կգրեն 3 դոլար, ով չունի՝ 8 դոլար» ,-նշեց նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ տնտեսվարողներ բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։