Կորոնավիրուսով հիվանդ մարդը մինչև 90 օրվա ընթացքում կարող է փոխանցել վարակը, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: «Մարդը, ով այլևս ախտանիշներ չունի, բոլոր ցուցանիշները լավագույն արդյունքն ունեն, միևնույն է, 90 օրվա ընթացքում կարող է փոխանցել վարակը», - ասել է Պոպովան։ Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը մեկնաբանել է, որ միջին հաշվով վիրուսակիր մարդը «վտանգավոր է» երկու շաբաթ: «Բայց կարող են լինել բացառություններ, երբ ավելի ուշ շրջանում միանգամայն հնարավոր է վարակվել նրանից», - ավելացրել է նա: Փորձագետը նաև նշել է, որ կրկնավարակի դեմ երաշխիքներ չկան, այդ թվում `պատվաստումից հետո։ Պատվաստումը միայն մեծացնում է վարակից խուսափելու հնարավորությունը: