Ավստրալացի քույրեր Հոլլի Դեիզին և Էլլի Ժան Կոֆֆին ժամանակին զբաղվում էին սերֆինգով, սակայն նրանք թողել են սպորտը և այժմ զբաղվում են իրենց մերկ լուսանկարների վաճառքով:
The Sun-ի հաղորդմամբ' գեղեցկուհիները կայքեր են բացել, որտեղ վաճառում են իրենց անկեղծ լուսանկարները: 25-ամյա Էլլի Ժանի կայքին բաժանորդագրվելն արժե ամսական 10 դոլար: Նա սկսել է այս բիզնեսով զբաղվել 2019 թվականից: 2020 թվականի սեպտեմբերին նրա օրինակին է հետևել կրտսեր քույրը' 22-ամյա Հոլլի-Դեիզին:
Նշվում է, որ քույրերը 2010-ից մինչև 2018-ը մասնակցել են սերֆինգի մրցույթների: 2014 թվականին Հոլլի-Դեիզին աշխարհի ամենաուժեղ կին սերֆերների ցանկում զբաղեցրել է 22-րդ տեղը: