Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր շրջանը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկային մահերի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները'Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար, այն է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը: «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները ճգնաժամը հաղթահարելու լուծումներ գտնելու համար՝ և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը, և՛ երկկողմ ձևաչափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մերձավոր գործընկերներն են», - գրել է Մեդվեդևը «ՎԿոնտակտեի» իր էջում: