ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել AlJazeera հեռուստաալիքին։
«Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին։ Ներկայիս լայնամասշտաբ ագրեսիայի իրավիճակում ես վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի»,-հարցազրույցում ասել է վարչապետը։