Քիչ առաջ Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է՝ այսօր Կարենիս գյուղի Գյումուշ ՀԷԿ-ը սնուցող ջրամբարից ջրասուզակների օգնությամբ դուրս բերված, ջրահեղծ եղած տղամարդու և կնոջ ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ՝ ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանն էր և 73-ամյա Ռիփսիկ Սայադյանը:
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Զ. Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի