Այսօր Գյանջայի՝ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ Մեկ շաբաթ է՝ պատերազմ է գնում, բայց նա որեւէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը, հստակ տիրապպետելով, որ մեկ շաբաթից ավելի տեւող իրենց հարվածներից հետո, որ ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, Արցախի ԶՈՒ-երը կարող են հարված հացնել իրենց ռազմական նշանակետերին, որեւէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհհանիսյանը: