Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երը որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել, թեկուզ միայն այն պատճառով, որ թուրքական ԶՈՒ-երի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքցվել էր՝ շնորհիվ մեր ՀՕՊ եւ այլ ստորաբաժանումների գործողությունների։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նրանց կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը, թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար այսօր կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումը՝ ավելի չնչին, փախուստը՝ ավելի շատ, դրա համար էլ քաղաքների գրավման հորինված թվիթներ ենք տեսնում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։