ԼՈՒՐԵՐ․com-ի խմբագրություն է զանգահարել պայմանագրային զինծառայող Աշոտ Կամոյի Հակոբյանի մորաքրոջ որդին՝ Վահան Բդոյանը և հայտնել, որ մարտական գործողությունները սկսելուց հետո տեղեկություն չունեն նրանից։
Հարազատներն Աշոտի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 27-ին, նա ասել է, որ իրեն պետք է տեղափոխեն Ջաբրայիլ ու այլևս ոչ մի զանգ։
Աշոտ Հակոբյանը ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 1-ին, Շիրակի մարզի Ողջի համայնքից է։
Խնդրում ենք Աշոտ Հակոբյանի մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 096 16 38 38 հեռախոսահամարով։