Ռուսական ավիաընկերությունները կանոնավոր թռիչքների թույլտվություն են ստացել դեպի 24 երկիր, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Այս մասին ասվում է օդային տրանսպորտի դաշնային գործակալության համապատասխան հրամանի մեջ: Այդ երկրներն են Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մալդիվները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան և Տանզանիան, Ադրբեջանը, Հայաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսրայելը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Չինաստանը, Մալթան, Նիդեռլանդները, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Չեխիան, Ուզբեկստանը: Փոխադրողները ստացել են նաև չարտերային չվերթների թույլտվություններ դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իսպանիա, Ֆրանսիա և Կուբա: Ինչպես ընդգծել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը, այս փաստաթուղթը չի նշանակում օդային երթևեկության ամբողջական վերականգնում: