Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ցերեկվա ժամերին թեժացել են մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։

«Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ»,- ասաց նա։