ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարց օրակարգում չկա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին: