Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին:

Հայտարարությունում նշվում է, որ Քվեբեկի Ազգային ժողովը խիստ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ։

Քվեբեկի Ազգային ժողովը միանում է բազմաթիվ երկրների ղեկավարների հնչեցրած՝ խնդրի խաղաղ կարգավորման, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցություններն անհապաղ վերսկսելու կոչերին։