Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։