System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստան համահայկական հիմնադրամին 250,000 դոլար է նվիրաբերել։ Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

 

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը եւս այս թեմայով գրառում է արել՝ նշելով. «Ինչպես միշտ, ամուր կանգնած մեր կողքին»։