Ռուստամ Բադասյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պետության կողմից օգտատերերի օգտահաշիվները վերահսկելուն. «Նոր բացված էջերի կամ արտասահմանից տարածվող վճարովի տեղեկությունների  վտանգավորությունը ավելի նվազ է, որովհետև մեր հանրությունը օգտվում է այն լրահոսներից, որոնց հանդեպ կա որոշակի վստահություն: Հետևաբար տվյալ տարածվող տեղեկությունը այն արժեքը չունի, ինչ այլ լրատվամիջոցներով տարածվողը: Մենք չենք կարող ինքնահոսի թողնել և թույլ տալ, որ ցանկացած չճշտված կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածվեն»,- նշեց նա:

Նախարարը խոսեց նաև այն մասին, թե որքանով է անվտանգ, երբ նշվում է կամավորների թիվը, կամ նրանց հավաքման վայրը. « Այդ օրինակները զուտ վերլուծություններ են, դրանք փաստեր չեն, որը կարող է խուճապ առաջնել: Իսկ պաշտոնական լրահոսով տարածվում են տեղեկություններ, որոնք ճշմարիտ են, այսինքն՝ մենք խնդիր չունենք որևէ բան հասարակությունից թաքցնելու: Բոլոր նման հայտարարությունները նախապես ճշտված են լինում, և նախատեսվում են դրանց  բոլոր հետևանքները»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Վերջում նա անդրադարձավ նաև իր անվան շուրջ տարածվող այն լուրերին, թե պաշտոնանկությունից հետո պետք է զբաղեցնի ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը. « Կարծում եմ այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, ես, իհարկե, չեմ ուզում, որ իմ ասածը որևէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա իրենց ասեմ՝ «սորոսականը» ո՞վ է, խնդրում են դա չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ նրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունը տարածել են, որոնք մինչև այսօր մեկ փաստ չեն հրապարակել, որ ես որևէ հասարակության հետ կապ եմ ունեցել կամ որևէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել: Մեկ փաստ չհրապարակելով՝ ստեղծեցին միֆ, որը նաև օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին և սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ շատ լուրջ խնդիր են ունենալու հասարակությանը պատասխան տալու առոմով, որովհետև իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժերը՝ Ադրբեջանի նախագահը»,- եզրափակեց նա: