Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել և իրենց ներկայությամբ պատսպարել Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի գրոհներն Արցախի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես` օդային ղեկավարման կետերի կառավարմամբ, թուրքական 6 միավոր F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցմամբ` մարտական ԱԹՍ-ները` թուրքական ու իսրայելական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և Զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են ՊԲ ՀՕՊ միջոցների կողմից»,- ասաց Հովհաննիսյանը: