ԱԺ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին, ինչը մեծ քննադատության ու քննարկումների հանգեցրեց։ Վարազդատ Կարապետյանը հրապարակել էր իր բժիշկ ընկերոջ հետևյալ նամակը․ «Բարի լույս, Վարազդատ ջան։ Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր էին բերել ազդրի հրազենային կոտրվածքով։ Ասի հերոս ջան, ասում ա հերոսը Փաշինյանի տղեն ա, մի դասակում էինք։ Գրադը խփեց, սաղ փախան մի քանի հոգի մնացին ու Աշոտը։ Դե արի ես ազգին բացատրի, որ սա իրականություն ա»։
Վարչապետի որդուն գովերգող այս հրապարակումը մեկը մյուսի հետևից սկսեցին տարածել իշխանական թևի ներկայացուցիչները, մասնավորապես, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և այլք։ Ավելի ուշ, Վարազդատ Կարապետյանը մի քանի անգամ խմբագրեց գրառումը՝ հանելով բժշկի կողմից իրեն գրված հաղորդագրությունը։ Որոշակի խմբագրումներ արեց նաև Հակոբ Արշակյանը։
Այս գրառումը, որը մի քանի առանցքային տեղեկություն է հաղորդում թշնամուն, արվեց այն պայմաններում, երբ լրագրողներին ոստիկանությունը մի բառի կամ մի հոդվածի համար ենթարկում է վարչական տույժի, այցելում է լրագրողների տներն ու զգուշացումներ տալիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ն անընդհատ հայտարարում են արգելքների մասին, թե ինչ կարելի է գրել և ինչ՝ ոչ, սակայն իրենց թիմակիցներն անում են ճիշտ հակառակը:
Ստացվում է՝ սահմանափակումներն իշխանության ներկայացուցիչներին չեն վերաբերում և իրենց ամեն ինչ թույլատրելի է, եթե խոսքը գնում է իշխանական ընտանիքի PR-ին:
Անթույլատրելի է հայ զինվորի արժանապատվությունը նսեմացնելով՝ բարձրացնել սեփական վարկանիշը, ինչն այս գրառումներով փորձեցին անել իմքայլականները: Հետաքրքրական է՝ ինչու է իշխանական ողջ վերնախավը լծված սահմանին կանգնած զինվորների մեջ դավաճաններ փնտրելուն՝ սկսած վարչապետի հայտնի գրառումից, մինչև իմքայլականների ձախողված PR արշավը: Ինչու են փորձում ամեն կերպ ցույց տալ, որ մեր հրամանատարները կարող են փախչել գրադից:
Իհարկե, չի բացառվում նաև Աշոտ Փաշինյանի կողմից սահմանին կանգնելն ու թշնամու հետ կռիվ տալը, սակայն պետք է ընդգծել, որ անթույլատրելի է ընդգծված տարանջատումը, Աշոտի արարքի գերագնահատումն ու զինվորի փախուստն ընդգծելը:
Համացանցում Աշոտի պատմությունը միանշանակ չընդունվեց, քննադատությունների տեղատարափից հետո գրառումներում փոփոխություններ մտցվեցին: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր հերթին ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա․
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Վարազդատ Կարապետյանին խնդրեց պարզապես հեռացնել «փախչող» զինվորի մասին գրառումը․
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ խորհուրդ տվեց դադարեցնել անլուրջ խրախճանքը, հարգել լուսահոգի տղաներին և չխանգարել բանակին․
Թեմայի առնչությամբ գրառում է կատարել նաև կամավորականի մայրը․