«Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
«Հայցը հիմնավորվում է այսօր Ադրբեջանի՝ ահաբեկիչների բազայի վերածվելու հանգամանքով: Դրանք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ»,- գրել է բլոգերը: