Նորից եմ խնդրում որևէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ակտիվ ու ինտենսիվ պատերազմ է։ Տեղաշարժերն արագ են կատարվում։ Մեր զորքերը առաջ են գնում, հետ են գալիս։ Ադրբեջապական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ-որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է։ Մեր դաշտում մի քննարկեք այս կամ այն տեղի վերահսկողության հարցը»,-գրել է նա։