ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, այս մասին հայտնում է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։

 
 

Պաշտպանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։