Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որեւէ բնագծից հետ չենք քաշվել, որպեսզի այդ տարածքում նման խնդիր ունենանք։ Նման խնդիր եղել է հիմնականում հարավում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ մեր ԶՈՒ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց դրանք ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ մեր զորքերը առաջ են գնում, մենք խփված հին սարքերը հրապարակում ենք։ «Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար է խոցվել»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը: