ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը, ով հայտնի է ադրբեջանական կողմի տարածած տեսանյութից, գերեվարվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի զինվորականները շատ հեշտությամբ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր. «Բարի գալուստ ձեր տուն»։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։
Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական ԱԱԾ-ն հայտնել է, որ կինը 3 օր գտնվել է անգիտակից վիճակում, որից հետո, իբրև թե, նրան հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և փրկել կյանքը: