Առաջնագծում զորքերը ոչնչի կարիք չունեն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նյութական օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն, որը համակարգում է այդ աշխատանքը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ֆինանսական օգնություն ցուցաբերել, կարող են միջոցները փոխանցել «Հայաստան» հիմնադրամի կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվին»,-նշեց Հովհաննիսյանը: