Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։

Մարդկային կորուստներ չկան։