ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտնել է, որ ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

«Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիս ես կրկին պնդեցի, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները: Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ ունեն, և Հայաստանի ժողովուրդը, որը կանգնած էր ռազմական հարձակողական գործողությունների առջև, այժմ կրում է կորուստների հիմնական ծանրությունը», – ասվում է Ռոբերտ Օբրայենի հայտարարության մեջ:

 

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին ՝ ձգտելով վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի (ԵԱՀԿ) համանախագահների հովանու ներքո», – ավելացրեց Ռոբերտ Օբրայենը: