ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինեսա Իկստենան ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին մեղադրել է իր անունից ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը գրել է, թե իբր լատվիացի պատգամավորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել` հօգուտ Ադրբեջանի:

«Լրագրող Վլադիմիր Ռեշետովի կողմից ԶԼՄ-ներում կեղծ տեղեկատվության տարածման կապակցությամբ կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը, և իմ անունն ու լուսանկարը տարածվել են առանց իմ համաձայնության»,- գրել է Իկստենան: