Հոկտեմբերին պարգևավճար չեմ ստանալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը արձագանքելով մամուլում իր՝ պարգևավճար ստանալու մասին հրապարկմանը։
Նախարարը պարզաբանեց, որ վերջին անգամ պարգևավճար է ստացել սեպտեմբերին և աշխատավարձի հետ ուղղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ հոկտեմբերին ոչ աշխատավարձ, ոչ պարգևավճար չի ստացել:
«Պարգևավճար, բնականաբար, չեմ էլ ստանալու: Բացի դա, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում եմ նաև ամսական վճարումների համակարգին»,- ասաց նախարարը: