Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը ժամանակակից ռազմական կրթություն է ստանում։ Այս մասին տեղեկանում ենք «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջից։ Հրապարակված տեսանյութում տաղանդավոր դերասանն ասում է․

«Ճակատագիրն էնպես դասավորվեց, որ հիմա եկա՝ պատերազմը սկսվելուց։ Եկա, որովհետեւ կարծում եմ, որ ծայրաստիճան անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալը։ Անհրաժեշտ պարագայում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար»։

Դերասանը կատակում է՝ ասելով, որ իր տարիքն անցած է, սակայն ինքն իրեն հաճելիորեն զարմացրել է։ Նա նշել է նաեւ պարապունքների կարեւորության մասին՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով։

«Մեկ անգամ եւս ես սիրահարվեցի իմ ժողովրդին, իմ ազգին․․․ Թշնամու ատելությունը միավորում է մեզ․․․»։

Հրապարակված տեսանյութին կից էջում գրված է․ «Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է, ինչ միացել է մեր մեծ թիմին:

Տեսանյութում նա պատմում է այս օրերի իր տպավորության մասին եւ ոգեւորությամբ հավաստիացնում՝ մեր անկոտրում ոգին կոտրել չի լինի։

 

Նշենք, որ դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը եւս մեկնեց սահման՝ կոչ անելով եւ պարտադրելով հայրիկին մնալ թիկունքում եւ հսկել այն` ինչպես երբեւէ»։