«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները 24 ժամ շարունակ հերթափոխով մասնակցում են առաջնագծի համար քողարկող ցանցերի պատրաստմանը: Այսօր աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը»,- այս մասին ասված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում: