Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը շեշտեց` ովքեր նշում են, որ իրենց մի ձեռքի բազկի տարածք է մնացել հասնելու համար, իրենց համար ամեն ինչ դառնալու է դժոխք։