Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետեւյալ գրառումը․
Շուշիի հայտնի եռյակ եղբայրներից` հրաշամանուկ Արսենը։
Ասում ա, որ էդքան ուզում են իմ հետ նկարվեն, էլ չեմ ուզում, դառնալ ոստիկան, դառնալու եմ դերասան։
Բայց նկարվելու համար փող եմ ուզում բոլորից։
Արսենը արդեն երևանում է` մոր և փոքրիկ քուրիկի հետ, մյուս երկու եղբայրները` մորաքրոջ տղանները` Արսենն (հա,նույն անունն ունեն) ու Արմենը, ապահով տեղում են, հուսանք շուտով նորից կլինեն միասին` Երևանում, և եռյակը կրկին կլինի անբաժան ու լիքը կժպտան։ Մինչև հաղթանակից հետո խաղաղ վերադառանան Հայաստան-Արցախից, դեպի Արցախ-Հայաստան` իրենց տուն։
Հիշեցնեմ,որ թշնամին Շուշիում ռմբակոծել էր շենքը, որտեղ ապրում էր հրաշք եռյակը։
Ոչինչ ի հեճուկս թշնամու Արցախում կկառուցենք ավելի լավ շենքեր ու մեր հրաշքները կապրեն ավելի ապահով ու երջանիկ։
#հաղթելուենք