Լոնդոնում մադամ Տյուսոյի մոմե քանդակների թանգարանը Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը վերազգեստավորել է գոլֆի համար կոստյումով: Այս մասին հաղորդվում է թանգարանի Twitter-ի էջում:
Հրապարակման մեջ թանգարանի աշխատակիցները նշել են, որ թեև Թրամփի արշավը չի եղել այնքան բարեհաջող, որքան գնդակի նետումը փոսիկի մեջ առաջին անգամից, սակայն «այժմ Դոնալդ Թրամփը սիրելի մարզաձևին ժամանակի մեծ մասը նվիրելու ճանապարհին է»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը գոլֆ էր խաղում, երբ հայտնվել է հաղորդագրություն պետության ղեկավարի ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակի մասին: