ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել բաժանվել իր չորս ուղղաթիռներից մեկից՝ Sikorsky S-76B-ից, որը նա հաճախ էր օգտագործում նախորդ ընտրարշավի ժամանակ:

Newsweek-ի փոխանցմամբ ՝ ուղղաթիռը կարող է արժենալ մինչև 1 միլիոն դոլար:

Երկրի ղեկավար ընտրվելուց ի վեր Թրամփը չի օգտագործել իր օդային տորմիղը և օգտվել է ծառայողական տրանսպորտից: Ներկայում վաճառվող ուղղաթիռը Նյու Ջերսի նահանգի անգարում է: