Ֆլեյտահար Վալերի Տոլստովը պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվորեն ներկայացնում է իր դիրքորոշումը եւ պարբերաբար իր հոնորարները փոխանցում Արցախին։ Նոյեմբերի 21-ին Շվեյցարիայում տեղի կունենա Վալերիի կողմից ստեղծված «Authentic Light Orchestra»-ի համերգը։ Վալերին համերգի ընթացքում հայտնել է Facebook-յան էջում։
«Մթությունը կախվել է, եւ բոլորը սառել են Շուշիից նորությունների սպասմամբ։ Բայց հույս կա, որ լուրերը բարի կլինեն։ Այնքան բարի, որքան կարող են լինել առաջնագծից։ Հակառակ այս դժոխքին՝ կփորձենք ինչ-որ բան անել, որը կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Նոյեմբերի 21-ին Villa Strauli-ում (Switzerland) տեղի կունենա իմ «Authentic Light Orchestra» խմբի համերգը ի աջակցություն Հայաստանի։ Շվեյցարական հանրության համար կկատարենք հայկական ժողովրդական երգերի մշակումները։ Բարդ է նվագել, երբ արյուն է թափվում, սակայն մենք այլ ելք չունենք, քան անել այն, ինչ կարող ենք»,- նշել է նա։
Ավելի վաղ Վալերի Տոլստովը արտահայտել է իր խորին անհանգստությունը Շուշիում այս օրերին տեղի ունեցողի առնչությամբ։