Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում դեռևս հայտարարված է ռազմական դրություն, իսկ ռազմական դրության ժամանակ հավաքներն ու ցույցերն արգելված են: Հանրային միջոցառումների արգելքի պատճառներից մեկն էլ համավարակային իրավիճակն է: