Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Նրան մոտեցած իրավապահները պնդել են, որ ցանկանում են զրուցել: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հիմքով է նա տեղափոխվել Ոստիկանություն, սակայն մինչ այս պահը մեզ չի հաջողվել որեւէ պարզաբանում ստանալ ոստիկանության լրատվական  վարչությունից:

Այլ մանրամասները ճշտվում են: